image
Հրատապ լուրեր:

44 Օր մարդոց խաբեցին, որ մենք կը յաղթենք. Ռոպերթ Քոչարեան

44 Օր մարդոց խաբեցին, որ մենք կը յաղթենք. Ռոպերթ Քոչարեան

Տուեալ պարագային ան ընտրութիւն չունէր: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերի ընթացքին յայտարարած է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին՝ կը դատապարտէ՞ արդեօք ան Նիկոլ Փաշինեանը՝ 9 նոյեմբերին Ղարաբաղի հարցով եռակողմ յայտարարութիւնը ստորագրելու համար:

«Հարցը փոքր-ինչ այլ է: Պատերազմը տեւել է 44 օր: Պատերազմի երկրորդ օրը յայտարարուել էր ռազմական դրութիւն: Վերահսկողութիւն էր սահմանուել բոլոր լրատուական տարածութիւնների վրայ, այդ թուում՝ ընկերային ցանցերում: Եւ 44 օր մարդկանց խաբել են, որ մենք յաղթում ենք: 44 օր մարդկանց խաբել են, որ մենք յաղթում ենք: Այսինքն՝ ցնցումը հենց դրանից էր: Բոլորին խաբում էին, որ մենք առաջ ենք գնում... Ես գիտէի, թէ ինչ է տեղի ունենում: Քաջատեղեակ մարդիկ գիտէին՝ ինչ է կատարուում: Սակայն բնակչութեանը յիմարեցնում էին: Համաձայնագրի ստորագրումը շատերի համար շոք էր Հայաստանում: Պարզուել էր, որ այդ ամբողջ ընթացքում չի եղել որեւէ յաջողուած գործողութիւն, միայն ձախողումներ էին: Ահա այդպիսի իրավիճակ»,-նշած է ան: