Երբ ցանված սերմերը առողջ են, իսկ արմատները սնվում են կայուն արժեքներից, ստեղծված պտուղը մշտապես իր մեջ կրում է այդ արժեքների բնածին որակները։ Ցանքի եւ հունձքի այս անփոփոխ օրենքը, անկախ մեր կամքից, անխափան գործում է։
Լինելով մի կազմակերպության մասնիկ, որը 1918 թվականից ի վեր բարձրացնում է մարդկանց կյանքի որակը` ակամա լցվում ես ուրախությամբ, երբ անդրադառնում ես այն տեսլականին ու առաքելությանը, որոնք, չնայած անթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, շարունակում են առաջ մղել AMAA-ի բարի գործերը։
Միտք, Մարմին, Հոգի. այսպես ենք վերաիմաստավորել մեր համապարփակ, մարդակենտրոն ազդեցությունը 2026 թվականին։ Այս ձեւակերպումը մեզ հնարավորություն է տալիս պատմել փոխված կյանքերի մասին՝ պատմություններ, որոնց միջով, ինչպես միշտ, զարկերակի նման անցնում է հոգեւոր արժեհամակարգը՝ գրեթե աննկատ, բայց անփոխարինելի։
Շնորհակալ ենք, որ այս ողջ ընթացքում մեր կողքին եք։
Քրիստինա Սիմոնյան
Հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար