Այսօր, ժամը 13:00-14:00-ի կողմերը Հալեպում հրթիռի պայթյունից զոհված 24-ամյա Ծիլա Ջաբաղջուրյանը մեծ սեր ուներ երգի հանդեպ: Նա երգում էր տարբեր հանդիսությունների և միջոցառումների ժամանակ, անգամ պատերազմի օրերին տեղի ունեցող ազգային կառույցների կազմակերպած համերգիներին, որոնք Սիրիայում մնացած հայությանը ոգևորելու նպատակ ունեին:
Երևանում բնակվող նրա հորեղբոր որդին՝ «Կայծ լահմաջոյի» սեփականատեր Կայծակ Ջաբաղջուրյանը «Արևելքի» հետ զրույցում հայտնեց, որ Ծիլան համալսարան էր ավարտել և կյանքով լեցուն աղջիկ էր, նա զոհվել է փողոցում:
Հիշեցնենք, որ Ծիլա Ջաբաղջուրյանը այսօր Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված չորս հայերից մեկն էր: