Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ամեն տարի նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին Միացյալ Թագավորությունը և Բրիտանական համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը:
Այդ օրը Միացյալ Թագավորությունում ընտրվել է որպես հիշատակի օր Առաջին աշխարհամարտից ավարտից ի վեր, երբ 1918 թվականի տասնմեկերորդ ամսի տասնմեկերորդ օրվա տասնմեկերորդ ժամին լռեցին զենքերը։
11.11 ամսաթվի առթիվ երեկ Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսին միացան Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ պաշտոնյաներ, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներ և այլք՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և երկու րոպե լռությամբ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել են հակամարտությունների հետեւանքով:
Հիշատակի օրվա շրջանակում աղոթք հնչեցրեց Տեր Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։