Երևանում հաստատված սիրիահայ Հակոբ Բերբերյանը մեկն է այն հարյուրավոր կամավորականներից, որոնք այս օրերին մեկնել են Արցախ և կանգնել հայոց բանակում ծառայող զինվորի կողքին: Երևանում թողնելով աշխատանքն ու ընտանիքը՝ Հակոբը միացել է կամավորական ջոկատներից մեկին և ապրիլյան դեպքերի առաջին օրերից արցախյան դիրքերում է: