The Indipendant թերթի առաջին էջում տեղ գտած եւ սիրիական պատերազմի դեմքը ներկայացնող լուսանկարը Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Fujairah Photography Award մրցանակը: Լուսանկարի հեղինակը 23-ամյա պատերազմական լրագրող Բարրա Էլ Հալաբն է, ով բազմաթիվ լուսանկարներ ունի Սիրիայի պատերազմից: Ժյուրիի ուշադրությունը գրաված լուսանկարը, որում երիտասարդ տղան փորձում է փրկել վիրավոր աղջկա կյանքը, նա արել է Հալեպի ամենավտանգված շրջաններից մեկում, ուր ամեն օր տասնյակ երեխաներ են զոհ գնում կամ վիրավորվում հրթիռակոծություններից: Լուսանկարիչն ասել է, որ երեխաները Սիրիայի պատերազմի ամենամեծ տուժողներն են, եւ իր նպատակը աշխարհի ուշադրությունն այդ փաստի վրա հրավիրելն է: