image

Ռոբերտ Քոչարյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են Ստեփանակերտում

Ռոբերտ Քոչարյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են Ստեփանակերտում

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը՝ Արցախին սատարելու ուղղությամբ:

 

 ԼՂՀ նախագահի կայքէջ