Իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը երեկ նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 միլիոն դոլարով: Նկարի նախնական արժեքը կազմել է 100 միլիոն դոլար: Միլիարդատեր գնորդը, ում անունը չի նշվում, Չինաստանից է: Նկարը իր բարձր գնահատված գնով զբաղեցրել է աճուրդներում երբեւէ վաճառված ամենաթանկ նկարների մեջ երկրորդ տեղը: Առաջին ամենաթանկ նկարը համարվում է այս տարվա ընթացքում կրկին Նյու Յորքում Պաբլո Պիկասոյի` 179.4 միլիոն դոլարով վաճառված «Ալժիրցի կանայք» շարքի տարբերակներից մեկը:
Կարմիր ծածկոցի վրա պառկած մեր կնոջը Մոդիլյանին պատկերել է իր ընկերոջ պատվերով, 1918 թվականին: Մինչ աճուրդում ընդգրկվելը, նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում: Մոտ 100 տարի առաջ Փարիզում ցուցադրված արվեստի գործն այն ժամանակ մեծ սկանդալ էր առաջացրել:
Նյույորքյան աճուրդի մասնագետները հայտնել են, որ մինչեւ հիմա Մոդիլյանիի գործերը 71 միլիոն դոլարից ավելի գնով չէին վաճառվում:
