image

Մոդիլյանիի` մոտ 100 տարի առաջ սկանդալ առաջացրած գործը վաճառվել է 170.4 միլիոն դոլարով:

Մոդիլյանիի` մոտ 100 տարի առաջ սկանդալ առաջացրած գործը վաճառվել է 170.4 միլիոն դոլարով:

Իտալացի աշխարհահռչակ գեղանկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը երեկ նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 միլիոն դոլարով:  Նկարի նախնական արժեքը կազմել է 100 միլիոն դոլար: Միլիարդատեր գնորդը, ում անունը չի նշվում, Չինաստանից է: Նկարը իր բարձր գնահատված գնով զբաղեցրել է աճուրդներում երբեւէ վաճառված ամենաթանկ նկարների մեջ երկրորդ տեղը: Առաջին ամենաթանկ նկարը  համարվում է այս տարվա ընթացքում կրկին Նյու Յորքում Պաբլո Պիկասոյի`  179.4 միլիոն դոլարով վաճառված «Ալժիրցի կանայք» շարքի տարբերակներից մեկը:  

Կարմիր ծածկոցի վրա պառկած մեր կնոջը Մոդիլյանին պատկերել է իր ընկերոջ պատվերով,  1918 թվականին: Մինչ աճուրդում  ընդգրկվելը, նկարը գտնվում էր մասնավոր հավաքածուում: Մոտ  100 տարի առաջ Փարիզում ցուցադրված արվեստի գործն այն ժամանակ մեծ սկանդալ էր առաջացրել: 

Նյույորքյան աճուրդի մասնագետները հայտնել են, որ մինչեւ հիմա Մոդիլյանիի գործերը 71 միլիոն  դոլարից ավելի գնով չէին վաճառվում: