168.am-ը գրում է, որ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի է ունեցել միջազգային ճանաչում վայելող իրանահայ պալատական լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և նրա որդու՝ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքների ցուցադրությունը:
2014թ. սեպտեմբերի 9-ին Մատենադարանը համաձայնագիր էր կնքել Գերմանիայում բնակվող Սևրուգյանների ժառանգորդ Էմանուել Սևրուգինի հետ: Ըստ համաձայնագրի՝ երկու արվեստագետների շուրջ 100 աշխատանք նվիրաբերվում էր Մատենադարանին:
Անդրե (դերվիշ) Սևրուգյանը ստեղծագործել է 20-րդ դարում և պատկանում է նկարիչների այն սերնդին, որը փորձում էր նորարարություն բերել պարսկական կերպարվեստ: Նրա նկարների թեմաները հիմնականում վերցված են միջնադարյան հռչակավոր պարսիկ բանաստեղծների՝ Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբա Թահերի, ինչպես նաև հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են Մատենադարանում:
Մանրամասները` 168.am-ում