Այսօր՝ ապրիլի 8-ին, մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, գրական մրցանակների դափնեկիր Հայաստանի գրողների միության անդամ Հրաչյա Սարուխանը։ Նա ծնվել էր 1947 թվականին, Լոռու մարզի Համզաչիման (Մարգահովիտ) գյուղում: Հրաչյա Սարուխանը հայտնի է իր «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուներով։ Հայաստանի գրողների միության անդամ է 1978 թվականից։ Գրողը 69 տարեկան էր:
Հրաչյա Սարուխանի աճյունն ամփոփվելու է Վանաձորում:
«Արևելքը» ցավակցում է սիրելի Հրաչյայի հարազատներին: