image

ԼՂՀ նախագահը ներկա չէր «Հաղթության Մյուռոնի» օրհնությանը` հասկանալի պատճառով

ԼՂՀ նախագահը ներկա չէր «Հաղթության Մյուռոնի»  օրհնությանը`  հասկանալի պատճառով

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած  Մյուռոնօրհնության արարողությանը բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա չէր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ բնականաբար նախատեսված էր նրա ներկայությունը, սակայն Արցախում վերջին լարվածությունը նկատի ունենալով, ԼՂՀ նախագահը մնացել է երկրում, իրավիճակի անմիջական հսկողությունը ապահովելու համար:

Ինչպես հայտնի է` Հայաստանի անկախության 4-րդ մյուռոնը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր  անվանեց «Հաղթության Մյուռոն»: