Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Մյուռոնօրհնության արարողությանը բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա չէր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ բնականաբար նախատեսված էր նրա ներկայությունը, սակայն Արցախում վերջին լարվածությունը նկատի ունենալով, ԼՂՀ նախագահը մնացել է երկրում, իրավիճակի անմիջական հսկողությունը ապահովելու համար:
Ինչպես հայտնի է` Հայաստանի անկախության 4-րդ մյուռոնը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր անվանեց «Հաղթության Մյուռոն»: