image
Հրատապ լուրեր:

Ջեմալ Փաշայի, Աթաթուրքի, Ասադի և այլ պատմական դեմքերի երկխոսություններով հարուստ նոր գիրք

Ջեմալ Փաշայի, Աթաթուրքի, Ասադի և այլ պատմական դեմքերի երկխոսություններով հարուստ նոր գիրք

Կ.Պոլսում գործող «Արաս»  հրատարակչության նոր՝ «Հալեպի բարոնները» գիրքն արդեն վաճառքում է:
Իտալացի գրողներ Ֆլավիա Անաբայլի և Մարկո Տոսատտիի «Հալեպի բարոնները» 208 էջանոց գիրքը, որ պատմում է  Սիրիայում հայտնի Մազլումյան ընտանիքի հիմնադրած հյուրանոցի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, հարուստ է երկխոսություններով, որոնք հաճախ վարում են պատմական այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ջեմալ Փաշան, Քեմալ Աթաթուրքը, Հաֆեզ Ասադը և այլն: Դեռևս կանգուն, սակայն քաղաքացիական պատերազմի հետևանքով դժվար ժամանակաշրջան անցկացնող այս հյուրանոցի պատմությունն իր մեջ ընդգրկում է անցյալ դարասկզբին Սիրիայում և Թուրքիայում ծավալվող իրադարձությունները՝ Օսմանյան կայսրության փլուզումից մինչև Սիրիայի անկախություն, զինվորական հեղաշրջում և համաշխարհային երկու պատերազմները:

 1993 թ.ին Ստամբուլում հիմնված «Արաս» հրատարակչությունը Թուրքիայում հայտնի է հայերի և հայկական մշակույթի ու պատմության վերաբերյալ թուրքալեզու ամենատարբեր գործերի հրատարակմամբ՝ ցեղասպանությունից և հնագույն հայկական պատմությունից մինչև հայկական խոհանոց ու արվեստ, «Արասը»  հրատարակում է  նաև հայ և արտասահմանցի գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգմանություններ: 

 

                                                                                                        Սոֆյա Հակոբյան