Հայաստանի կառավարությունն այս պահին արտահերթ նիստի ժամանակ քննարկում է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Եթե հայտարարվի, արտակարգ դրությունը կգործի մեկ ամիս՝ սկսած այսօր ժամը 17-ից:
Այս ընթացքում ըստ անհրաժեշտության կարող են սահմանվել տեղաշարժման սահմանափակումներ:
Արգելվում են 20-ից ավելի մարդկանց հավաքները:
Ուսումնական հաստատությունները մնում են փակ:
Հանրային սննդի և զվարճանքի օբյեկտները չեն գործում: