Ստամբուլից տեղեկանում ենք, որ Հայաստանի Պարի պետական անսամբլը ապրիլի 28-ին ելույթ է ունենալու Ստամբուլում: Անսամբլի համերգը հովանավորել է ստամբուլահայ հայտնի բարերար Արետ Երկանյանը: Հայաստանի ամենամեծ պարախումբը Ստամբուլում ելույթ է ունենալու Պոլսի հայկական «Մարալ» պարախմբի հետ միասին:
1958 թվականին ստեղծված Հայաստանի պարի գլխավոր անսամբլը ղեկավարում է վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը: