image
Հրատապ լուրեր:

Հանկարծամահ է եղել ամերիկահայ հայտնի շախմատային գործիչ Սևան Ա. Մուրադյանը

Հանկարծամահ է եղել ամերիկահայ հայտնի շախմատային գործիչ Սևան Ա. Մուրադյանը

Տխուր գույժ է ստացվել ԱՄՆ-ից: Իր բնակարանում կյանքի 41–րդ տարում հանկածամահ է եղել ամերիկահայ շախմատային հայտնի գործիչ, հյուսիս- ամերիկյան շախմատային ընկերակցության՝ NACA-ի հիմնադիր, մեծ բարերար, շախմատային տաղանդներին աջակցող աշխարհի նախկին չեմպիոնուհի, հունգարուհի Սյուզան Պոլգարի հիմնադրամի վարչության անդամ, այդ կազմակերպության եռանդուն ու գլխավոր հովանավոր, միջազգային մրցավար (2009թ), շախմատի միջազգային կազմակերպիչ (2008թ) Սևան Ա. Մուրադյանը:



Այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում այսպիսի ցավակցական ուղերձ է հղել աշխահահռչակ շախմատիսուհի Սյուզան Պոլգարը.

«Մեծ ցավով ու կսկիծով հայտնում ենք տխուր լուրը, որ Սյուզան Պոլգար հիմնադրամի վարչության անդամ և մեր լավագույն ընկեր Սևան Մուրադյանը անցած գիշեր մահացել է իր տանը: 

Նա վերջին տասնամյակում շախմատային հարության համար շատ մեծ գործեր է կատարել:

Հոգով ու սրտով ներթափանցելով շախմատի մեջ` Սևանն այստեղ օտագործում էր իր սեփական գումարներն ու ռեսուրսները, քանի որ հավատում էր շախմատի առավելություններին և ջանում էր ավելի լավը դարձնել մեր մարզաձևը: Փոխարենը երբեք չի խնդրել որևէ բան վերադարձնել: Մեծ էր նրա նվիրվածությունն ու հավատարմությունը խաղին, որը մենք բոլորս ու անթիվ մարդիկ սիրում ենք արդեն երկար տարիների ընթացքում: 

Սևանը նաեւ ողջ համաշխարհային շախմատային հանրության մեջ իմ իմացած առավել պատասխանատու, ազնիվ եւ պարկեշտ անձնավորություններից մեկն էր: Նա ամբողջովին հարգանքի արժանի էր շախմատային աշխարհում: Քո պակասը զգացվելու է, Սևան: Վախճանվել է իմ հարգելի ընկերը»:


pastinfo