«Ռոյթերզ» միջազգային լրատվական գործակալությունը 2015 թ-ի լավագույն լուսանկարների շարքում ընդգրկել է նաև հայ լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի ElectricYerevan շարժման ընթացքում արված հայտնի լուսանկարը: Վահրամ Բաղդասարյանը «Ֆոտոլուրի» աշխատակից է, Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանի թոռը: