image

Ֆեյրուզը` դերասան Ղազարոս Ալթունյանի հետ (տեսանյութ)

Ֆեյրուզը` դերասան  Ղազարոս Ալթունյանի հետ (տեսանյութ)

Լիբանանահայ դերասան Ղազարոս Ալթունյանը 1974-ին  խաղացել է Ռահբանիների թատրոնում` նշանավոր դերասանուհի, երգչուհի Ֆեյրուզի հետ: Տաղանդավոր բեմադրիչ Պերճ Ֆազլյանի  բեմադրությամբ «Լուլու» ներկայացման մեջ Ղազարոս Ալթունյանը խաղում է հայի կերպար: Դերասաննն «Արեւելքին» տեղեկացրեց, որ հետագա տարիներին ինքը ևս առիթ է ունեցել բեմ բարձրանալ Ֆեյրուզի հետ: Ֆեյրուզի 80-ամյակի առթիվ (որ լրանում է այսօր), լիբանահայ դերասան Ղազարոս Ալթունյանը նշեց, որ Ֆեյրուզը տաղանդավոր արվեստագետ է, ում հրեշտակային ձայնը միշտ կմնա արաբական աշխարհում,   որպես անկրկնելի կատարողական արվեստի գագաթ: Նա նշեց, որ Ֆեյրուզի հետ  նաև Mays El Reem թատերախաղով շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում: Իսկ ներկայացվող տեսանյութը «Լուլու» ներկայացումից է: Ղազարոս Ալթունյանի բնորոշմամբ, ներկայացման մեջ հնչող «Գարուն, գարուն, գարուն է»  երգը 1974 թվականին  արաբական հեռուստատեսությամբ հնչել է առաջին անգամ: