image

Եզդի զինվորին, առանց բուժելու, հիվանդանոցից տարել են Արցախ. տեսանյութ

Եզդի զինվորին, առանց բուժելու, հիվանդանոցից տարել են Արցախ. տեսանյութ

DengeEzdia.com-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի բնակիչ, նորակոչիկ Տոսուն Ամոյանը ունի առողջական խնդիրներ, որի համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:

Մարտի 17-ին Տոսուն Սոմյանը  տեղափոխվել էր Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Զինվորը կայքի հետ  զրույցում ասել էր, որ աջ դաստակը չնայած կարողանում է շարժել, սակայն չի կարողանում ծանրություն բարձրացնել: Իր համար խնդիր է անգամ զենք բռնելը:

Տոսուն Ամոյանի հայրը՝ Ռզգան Ամոյանը DengeEzdia.com-ի հետ զրույցում ասել է, որ իր որդին որևէ կերպ չի խուսափում ծառայությունից, և իրենց խնդրանքը այն է, որ տղան վիրահատության ենթարկվի:  Վիրահատության անհրաժեշտության մասին հայտնի է եղել դեռևս զորակոչվելուց առաջ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել:

Սակայն ինչպես այսօր արդեն պարզ դարձավ, ապրիլյան պատերազմի օրերին Տոսուն Ամոյանին, առանց վիրահատելու և անհրաժեշտ բուժումներ իրականացնելու հետ են ուղարկել Արցախ:

Մանրամասները՝  DengeEzdia.com-ի  տեսանյութում.