image

Երևանում Ջորջ Քլունին առաջինը «Թումո» է այցելել. լուսանկար

Երևանում Ջորջ Քլունին առաջինը «Թումո» է այցելել. լուսանկար

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար այսօր Երևան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին Երևանում առաջինն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այդ մասին տեղեկանում ենք «Թումոյի» կայքից: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և «Թումոյի»   հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջել է կենտրոնով, լսել պատանիների երաժշտական կատարումը և ուսանողների հետ սելֆի արել: Կենտրոննն աշխարհահռչակ դերասանին է ներկայացրել Մարի-Լու Փափազյանը: