image
Հրատապ լուրեր:

Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Այսօր ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին՝ Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1990 թ. սեպտեմբերին մեկնել է Արցախ, զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ։