image
Հրատապ լուրեր:

Երեւանում երիտասարդ մայրը 7-րդ երեխան է լույս աշխարհ բերել. Սուրբ ծննդյան հրաշքը

Երեւանում երիտասարդ մայրը 7-րդ երեխան է լույս աշխարհ բերել. Սուրբ ծննդյան հրաշքը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ իրենց բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Թադեւոսյանների 7-րդ երեխան: Երիտասարդ ընտանիքն ունի 2 դուստր,  4 որդի, այժմ ունեցել են եւս մեկ աղջիկ: Բոլոր երեխաները ծնվել են «Շենգավիթ» կենտրոնում: Փոքրիկ Էվան ծնվել է Սուրբ Ծննդյան գիշերը «Սուրբ Ծննդյան հրաշքը»,- այսպես են անվանել ընտանիքի երջանկությունը՝  կենտրոնի աշխատողները, նշելով, որ նորածնի երիտասարդ ծնողները մերօրյա իրական հերոսներն են, որովհետեւ նրանց համար կարեւորը խաղաղ, համերաշխ ու շատ երեխաների ծիծաղով լի ընտանիքն է։