Ինչպես հայտնել էինք, այսօր, երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, լիբանանահայ թատրոնի մեծ երախտավոր Վարուժան Խդշյանը: Բեմադրիչը մեծ ճանաչում է ունեցել նաև հայաստանյան թատերական կյանքում:
Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը, հիշելով Վարուժան Խդշյանի թատերական գործունեությունը, «Արեւելքին» ասաց. «Անկասկած, լիբանանահայ համայնքի ուրույն գույնն ու համն էր... Թատրոնի նվիրյալ: Անսահման հմայքի տեր արտիստիկ անձնավորություն... Կան մարդիկ, որոնք իրենք-իրենցով թատրոն են եւ ունեն զարմանալի ձգողականություն… Նրանք դժվարությունների զոհ չեն դառնում, այլ հաղթահարում են դրանք արժանապատվորեն… Ահա այդպիսին Վարուժան Խդշյանը կմնա իմ հիշողությունների մեջ… Ահա այդ կորուստն եմ ցավում… Խորին ցավակցություններս բեյրութահայությանը, Վարուժանի հարազատներին, մտերիմներին եւ ընկերներին…»:
