Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

25 May 2020 , 12:26
«Սասունցի Դավիթ» արձանի խորհրդանիշերը. ներկայացնում է Երվանդ Քոչարի թանգարանը
1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը:
2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը, համբերության թասն է:
3. Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է նաեւ էպոսի ծագումնաբանությանը:
4. Ինչպես կարելի էր սանձել խոսող ձիուն, չէ՞ որ ձին Դավթի ընկերն էր ու խորհրդատուն:
5. Դավթի տաբատը եզրակարված է «սուր չվերցնող» այծի մազի հյուսքերով. սասունցիները պատերազմելիս այդպիսի հագուստ էին կրում:
6. Ձիու պոչն անբնական մեծ է ու հզոր, քանի որ այն օգնում էր Դավթին կռվի ժամանակ, սպանում թշնամուն եւ ավլում հայկական հողը ոսոխի շնչից։

«Սասունցի Դավիթ» ձիարձանը հայ մեծ քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ստեղծագործությունն է. այն Երևանում տեղադրվել է 1959 թվականին: Կայարանամերձ հրապարակը, որտեղ տեղադրված է արձանը, կոչվում է Սասունցի Դավթի հրապարակ:
Արձանն առաջին անգամ այնտեղ տեղադրվել է 1939 թ.-ին ու մնացել մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվել է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն ու այդպես արձանը ոչնչացվել է։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957-ին որոշել են վերականգնել արձանը եւ այն նորից տեղադրվել է 1959-ին:
Լրահոս
Խապրիկ

2021-02-20 - Տեսանյութ. Բախում հանրահավաքի ժամանակ

2021-02-18 - Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը

2021-02-17 - Գագիկ Ծառուկյանի նվիրած Սիմբան մեծացել է

Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա



2021-02-18 - #Հրատապ. Լիբանանի մէջ 1 ամերիկեան տոլարը 10.000՞-ի

2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ