image

Այսօր մեկնարկում են Վահե Բերբերյանի հյուրախաղերը՝ Եվրոպայում

Այսօր մեկնարկում են Վահե Բերբերյանի հյուրախաղերը՝ Եվրոպայում

Սփյուռքահայ նշանավոր կատակերգակ, Stand-up comedy թատերական ժամանակակից ժանրի հայազգի դերասան, բեմադրիչ, նկարիչ եւ գրող Վահե Բերբերյանն ապրիլի 26-ից մայիսի 9-ը ելույթներ է ունենալու Եվրոպայում: Այդ մասին տեղեկանում ենք ամերիկաբնակ դերասանից: Վահե Բերբերյանի ելույթները սկսվելու են այսօր՝ Ալֆորվիլլում, այնուհետեւ նա ապրիլի 28-ին եւ 29-ին հյուրախաղեր է ունենալու Շվեյցարիայում, իսկ հետո դերասանի ելույթները կրկին շարունակվելու են Ֆրանսիայում: Ֆրանսիայի խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիսում եւ Գրենոբլում Վահե Բերբերյանը ներկայացնելու է իր բոլոր հանրահայտ ստեղծագործությունները, որոնցում նուրբ եւ արտիստիկ հումորով քննադատում է հայ իրականության մեջ առկա բացասական երեւույթները եւ կերտում ժամանակակից հայի կերպարը: