Հայերը գերեվարել են ահաբեկիչ՝ ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից . Տեսանյութ

30 October 2020 , 15:13
ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է:
Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել:
Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:
Լրահոս
Խապրիկ


2021-02-27 - Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

2021-02-20 - Տեսանյութ. Բախում հանրահավաքի ժամանակ

2021-02-18 - Մահացել է դերասան, ռեսժիսոր Անդրեյ Մյագկովը

2021-02-17 - Գագիկ Ծառուկյանի նվիրած Սիմբան մեծացել է
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-31 - Ոչ եւս է լիբանանցի հայասէր գործիչ՝ Միշէլ Մըրը

2021-01-31 - Ֆիլթման. «Մենք ձախողեցանք Սուրիոյ մէջ»


2021-01-30 - Մահացած է ազատամարտիկ Կարինէ Աղէկեանը

2021-02-28 - Վատիկանի մէջ յիշատակուեցաւ ՝Սուրբ Գրիգոր Նարեկացին


2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ