Հինգ ցմահ ազատազրկվածների բաց նամակը Ն. Փաշինյանին և Ա. Զեյնալյանին... Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի անհնազանդ ընթացքը. Կանադայի թեմի առաջնորդ
Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի անհնազանդ ընթացքը. Կանադայի թեմի առաջնորդ
07 June 2018 , 20:48

Ինչպես հայտնի է՝ սուրբ Գայանե վանքի վանահայր հայր Կորյունը  Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի հավաքի նախաձեռնողներից է: Նա հայտարարել է. «Ժամանակն է սթափվելու, քանդվել է ամեն ինչ, այսպես շարունակվել չի կարող, մեր զավակները կործանվում են, աղանդները շատանում են, որովհետեւ կաթողիկոսը տեղում չէ»:  Հայր Կորյունն իր բացօթյա ասուլիսում անդրադարձել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, ասելով. «Արամ առաջին կաթողիկոսն ավելի վատն է, նա դաշնակցական բյուրոյի ազդեցության տակ է»: 

Հայր Կորյունի մասին Կանադայի թեմի առաջնորդը գրել է. 

 

«Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների Ազգընտիր Վեհափառ Հայրապետի՝ մեր և իր Հոգևոր Հոր նկատմամբ բացապարզած ամբարտավան կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. «Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի» : (Առակ. ԺԳ 1) : Վերջիններս կարծես անտեղյակ են, որ Ազգընտիր Հովվապետին վատաբանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հակառակորդների ջրաղացին են սպասարկում ՝ Ազգիս Հոգևոր անվտանգությունը թուլացնելով:
Խորապես ցավում ենք, որ բոլորիս Մայր Սուրբ Եկեղեցու, Ով հմնվել և նախախնամվում է մարդասեր Աստուծո կողմից, հոգևոր աստիճան ունեցող որոշ ապերախտ անձինք՝ իրենց շուրջ համախմբելով «ճշմարիտ հավատք ու եկեղեցասիրություն» ունեցող քաղաքացիների, այս օրերին իրենց ծնած և սնած Մոր հանդեպ ոտնձգություններ են իրականացնում : Մոռացել են մի՞թե իրեն կամավոր ուխտը Մայր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռի և Իր գահակալի հանդեպ: Այս երևույթն այլ կերպ, քան ուխտադրժություն չի որակվում: 
Առավել վրդովեցուցիչ է սակայն այն, որ հանդես են գալիս Աստուծո և Իր արդարության անունից .«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ. քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում»։ (Բ Կորնթ. Ժ 17-18):
Այսուհանդերձ չեն էլ թաքցնում իրենց քաղաքական ենթատեքստը՝ մոռանալով. «Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ» (Սղմ. ՃԺԷ 8-9):
Դուք ե՞ք երկրի աղը (Մատթ. Ե 13), դուք ե՞ք բարի և հավատարիմ այն ծառան, որ քչի մեջ իր հավատարմությունն է փաստել (Մատթ. ԻԵ 21), արդյո՞ք փորձեցիք ամեն ինչ, Բարին ամուր պահելու համար (Ա Թեսաղ. Ե 21): Նախ Աստուծո Արքայությունն ու Նրա Արդարությանը հետամուտ պետք էր լինել: (Մատթ. Զ 33):
«Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» ( Բ Տիմ. Գ 16): Ուստի՝ «Ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ» ( Ժող. Ա 10) և «գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» ( Մատթ. ԺԸ 7): «Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան»։ (Հռոմ Բ 1):
Աստուծո մեզ թողած խաղաղությունն այս աշխարհի խաղաղության հետ քիչ առնչություն ունի (Յովհ ԺԴ 26), իսկ ձեր հետապնդածն երկրային մի բան է:
Դուք, որ կարծում եք, հաստատ եք կանգնած, զգուշացեք սայթաքելուց։ (Ա Կորնթ. Ժ 12):
Մի անգիտացեք . «Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ (Յակ. Ա 14- 15):
«Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, - որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, - եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ (Յակ Ա 5-8): 
Մ՛ի արհամարեք Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ ձեզ համար ապաշխարության հրավեր է ( Հռոմ. Բ 4): Բացահայտե՛ք Վերնատուր Սիրուց մնացած ծվենները ձեր մեջ, որ Փրկիչ Տիրոջ հետևորդ լինելու հավակնությունը մեկընդմիշտ չկորցնեք: (Յովհ. ԺԳ 34-35)»: 


Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմեան

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture