Կորոնավիրուսը մեզ էլ այցելեց... Նիկոլ Փաշինյանն ու ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով. Կանադահայ բժիշկ
Յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով. Կանադահայ բժիշկ
14 March 2020 , 12:28

Կանադայում բնակվող նշանավոր և փորձառու բժիշկ, հոդվածագիր, բազմաթիվ գրքերի հեղինակ  Կարպիս Հարբոյանը մամուլում տպագրված իր հոդվածներում հաճախ է գրել կորոնավիրուսի մասին: Դեռևս այս հունվարին, երբ Չինաստանում կորոնավիրուսի տարածման մասին արդեն հայտարարվել էր, բայց շատ տեղեկատվություն չկար, բժիշկ Հարբոյանը սփյուռքահայ մամուլում տպագրել էր  «Ճանաչենք թագաժահրը» հոդվածը: Ի դեպ, կորոնավիրուսը «թագաժահր» անվանելու հեղինակային իրավունքը պատկանում է Կարպիս Հարբոյանին, որն այդ տերմինը նախկինում էլ է օգտագործել  իր հայերեն հոդվածներում: Նա վիրուսը հայերենով կոչել է «թագաժահր», իսկ  վիրուսի հարուցած հիվանդությունները՝ «թագաժահրախտ» (corona virus disease):

Ըստ կանադահայ բժշկի, կորոնավիրուսի հարուցիչը coronaviridae վիրուսն է, որ առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ականներին, մի հիվանդի մոտ, որն ուներ ռինիտ՝ քթի լորձաթաղանթի բորբոքում:

Կարպիս Հարբոյանը, նկարագրելով վիրուսն ու նրա հարուցած խնդիրները, հանգիստ է վերաբերվում դրան, նշելով, որ ամեն մարդ իր կյանքում նվազագույնը մեկ անգամ վարակվում է կորոնավիրուսով, ուստի կարիք չկա տագնապելու, փոխարենը պետք է միջոցներ ձեռնարկել՝ դիմակայելու և առանց խնդիրների հաղթահարելու:

Ըստ Հարբոյանի, բնության մեջ կորոնավիրուսը շատ հեշտությամբ հարվածում է կովերին, խոզերին, հավերին, ինչպես նաև չղջիկներին, օձերին և մի շարք ընտանի կենդանիների: «Վարակումը շատ արագ է տեղի ունենում անասուններով, հավերով և օձերով  լցված շուկաներում, ինչպես նաև  մորթված կենդանիների հատուկ շուկաներում  և սպանդանոցներում»,-նշում է  Կարպիս Հարբոյանն իր հոդվածում, ավելացնելով, որ կորոնավիրուսն առհասարակ այն վիրուսների շարքում չէ, որ մարդուն անցնում են  հեշտությամբ, իսկ անցնելու դեպքում էլ, ունենում է թեթև ախտանիշներ,  չհաշված որոշ ծանր դեպքեր, որոնց մասին նշել է:

 

«Մարդկանց առաջնային վարակումը տեղի է ունենում վարակված կենդանիներին կամ նրանց արտաթորանքին, լորձին դիպչելով»,-գրում է Կարպիս Հարբոյանը: Այնուհետև նա թվարկում  է մարդուց մարդ փոխանցվող վարակի ուղիները, այն, ինչն  արդեն գիտեն բոլորը և ինչի մասին շատ է խոսվում այսօր՝ օդակաթիլային ճանապարհն ու  վարակված մարդու հետ սերտ շփումները: Բժիշկը շեշտում է նաև  ոչ միայն կորոնավիրուսով վարակված մարդուց, այլև նրա իրերից հեռու մնալու հանգամանքը, քանի որ վիրուսը, նրա նկարագրմամբ, կենսունակ է մնում որոշ մակերեսների վրա: Կանադահայ բժշկի խորհուրդները դեռևս չորս ամիս  առաջ նույնն էին՝ հաճախ լվացվել, չհամբուրվել հիվանդների հետ, չօգտվել ընդհանուր պարագաներից, ախտահանել շրջապատը: 

 

Ըստ Կարպիս Հարբոյանի, չնայած  այս կամ այն թվով օրեր են նշվում վիրուսը մարմնում զարգանալու առումով,  բայց մինչև օրս հայտնի չէ  մարդու մարմնում վիրուսի «թուխս նստելու» (ձևակերպումն իրենն է-խմբ.) ժամանակաշրջանը:

«Այսինքն,  առողջ մարդու՝ կորոնավիրուսով  վարակվելուց հետո հայտնի չէ, թե ո՛ր օրը ի հայտ կգան ախտանիշները: Հայտնի չէ նաև, թե վարակված մարդը ո՛ր օրն է վարակում առողջ մարդու»,-գրում է կանադահայ բժիշկը:  Կորոնավիրուսի մասին իր հոդվածում Կարպիս Հարբոյանը նշում է նաև, որ կորոնավիրուսով մարդը կարող է հիվանդանալ ցանկացած եղանակի, տարիքը նույնպես կապ չունի:  

 «Վիրուսն ընդհանրապես սովորական հարբուխի նշաններով է ընթանում և տևում է մի քանի օր: Որևէ բուժում պետք չէ, բայց հիվանդը պետք է մնա տանը և առատ ջուր խմի»-խորհուրդ է տալիս փորձառու բժիշկը, ավելացնելով, որ մտահոգիչ ախտանշանների և հիվանդագին լուրջ վիճակի դեպքում պետք է դիմել բժշկի: Իսկ այդ հիվանդագին վիճակը նա նկարագրում է մի քանի ախտանշաններով.

Եթե վիրուսն առաջացնում է.

-շնչուղիների լուրջ բորբոքումներ՝ քթախոռոչաբորբ (sinusitis), քթաբորբ (rhinitis), ըմպանաբորբ (pharyngitis), խռչափողաբորբ (laryngitis), շնչափողաբորբ (tracheitis), ցնցղատապ (bronchitis) և թոքատապ (pneumonia): Երեխաներն  ունենում են  նաև միջին ականջի բորբոքում և լսողության թուլացում:

Իր փորձառության ընթացում բժիշկը հանդիպել է կորոնավիրուսով վարակվածների, որոնք ունեցել են նաև հոսք քթանցքերից, կոկորդի ցավ, ջերմություն, գլխացավ, որոնց  հաջորդում է ձայնի փոփոխությունն ու մեղմ  հազը: Իսկ երբ մարմինը չի կարողանում հաղթահարել վիրուսը,  հաջորդում է ուժգին հազը, բարձր ջերմությունը, թոքաբորբը: Կանադահայ բժիշկը նույնպես  ուշադրություն է հրավիրում տարեցների, ցածր դիմադրողականություն ունեցող մարդկանց և  HIV (ՄԻԱՎ)  ու AIDS  (ՁԻԱՀ) ունեցողների վրա, այն առումով, որ ծանր ախտանիշները նկատվում են հիմնականում նրանց մոտ: Ծանր հիվանդները, բժշկի ցուցմամբ, խնամվում են հիվանդանոցներում: Պատվաստանյութ դեռևս չկա, բայց այդ ուղղությամբ աշխատում են, հիշեցնում է նա: 

 

Այնուհետև բժիշկն իր հոդվածում գրում է 2000 թվականից ի վեր աշխարհում տարածված կորոնավիրուսի տարբեր տեսակների մասին: Այսօր աշխարհը սարսափի մատնած վիրուսը SARS-CoV-2 տեսակն է, նա հիշեցնում է նախորդ տասնամյակում  մի շարք երկրներում տարածված կորոնավիրուսները.

 

-«MERS-Middle East respiratory syndrome» (Միջին Արևելքի շնչառական համախտանիշ)  (https://www.who.int/emergencies/mers-cov/en/)


-«SARS-Severe acute respiratory syndrome» (Ուժեղ անակնկալ շնչառական համախտանիշ)  (https://www.who.int/csr/sars/en/)


2003-ին աշխարհում 774 մարդ է մահացել «SARS» կորոնավիրուսից:

 

2012-ին MERS կորոնավիրուսը համաճարակի ձևով տարածվել է  Միջին Արևելքում՝ խլելով 858 մարդու կյանք: Այն սկիզբ էր առել  Սաուդյան Արաբիայից, ապա տարածվել Աֆրիկայում, Ասիայի տարբեր երկրներում և Եվրոպայում:

 

2014-ին երկու վարակված մարդ է հայտնաբերվել  Հյուսիսային Ամերիկայում:

 

2015-ին այս վիրուսը հայտնվել է Կորեական տարածաշրջանում և արդեն, ինչպես գիտենք, 2019-ին Չինաստանում հայտնաբերվել է  300 դեպք: Քանի որ հոդվածը լույս է տեսել 2020-ի հունվարին,  վերջին զարգացումների մասին բժիշկը, բնականաբար ոչինչ չի գրել: Մինչև տեստերի հայտնվելը, Կարպիս Հարբոյանը նշել է, որ կորոնավիրուսը հաստատվում է քթանցքի, կոկորդի հեղուկի և խորխի լաբորատոր մշակմամբ, ինչպես նաև՝ արյան քննությամբ ու թոքերի նկարումով:

 

«Տարածումը մտահոգիչ է, բայց ոչ՝ ահաբեկիչ»,- նշում է բժիշկը՝ հորդորելով հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին:

 

                                                                                          Անուշ Թրվանց

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture