image

«Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը, արթնացնել մեր քնած ժողովրդին». Յանիկյան

«Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը, արթնացնել մեր քնած ժողովրդին». Յանիկյան

Գուրգեն Յանիկյան

 

«Իմ տիկինը` Շուշանիկը, ինձանից պակաս չէր ոգևորված այդ գաղափարով: Ջանջանի գործը վերջացնելուց հետո մենք հավաքել էինք որոշակի գումար: Սկսեցինք գիշեր ու ցերեկ մտածել, թե որտեղ ենք իրագործելու մեր կյանքի նպատակը:

Մեր ծրագիրը շատ պարզ էր. մեր անձնական դրամով գաղտնի կերպով պատրաստել մի շարժանկար՝ ցույց տալու աշխարհին մեր ժողովրդի քաշած տանջանքները և վայրենի-գազան թուրքի կոտորածները, հայկական ցեղասպանությունը չմոռանալով, այսպես ասած, քաղաքակրթված ազգերի դավադրությունները հանդեպ մեր իրավունքները:
Սևրը և Լոզանը իրենց արժանի տեղն ու գնահատականն էին գտնելու այդ շարժանկարի մեջ:

Գիրքը և սցենարը ես պատրաստել էի արդեն, իսկ անունը տիկինս էր ընտրել «Դրախտ» վերնագրով: Շարժապատկերը (բացատրական գրքույկների հետ միասին) ձրի պիտի ցուցադրվեր աշխարհի բոլոր անկյուններում:

Մեր ցանկությունն էր ցնցել մարդկության խիղճը, արթնացնել մեր քնած ժողովրդին, նոր կյանք և հույս ներշևչել նոր սերնդին բուռն պայքարի մի նոր ձև շղթայազերծելու մեր հողային իրավունքները:

Այս ծրագրի իրագործմաև համար մտածում էինք գտնել հարմար վայր»:

 

Գուրգեն Յանիկյանի  «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից

Լուսանկարում՝  Գուրգեն Յանիկյանը տիկնոջ՝ բժշկուհի Շուշանիկ Քյոմուրջյանի հետ