image

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ

Գարեգին Նժդեհի արձանի հեղինակը կապ ունի Միկոյանի անհետացած արձանի հետ

Կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Վերնիսաժին հարող պուրակում այսօր կանգնեցվել է պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Արձանի հեղինակը, ինչպես տեղեկանում ենք ԶԼՄ-ներից, քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է: Ոչ վաղ անցյալում Գագիկ Ստեփանյանը, իբրև քանդակագործ անձամբ էր  հետևում Անաստաս Միկոյանի արձանի ձուլման աշխատանքներին: Միկոյանի արձանը նրա հսկողությամբ ամբողջովին ձուլվել էր և պատրաստ էր տեղադրման, սակայն լրատվամիջոցների և մտավորականության աղմուկից հետո այն անհետացավ ձուլարանից:

Ի դեպ, Գագիկ Ստեփանյանը, նշված աղմուկից հետո հայտնել էր, որ երազանք ունի Նժդեհ կերտել: 

Թե՛ Նժդեհի արդեն դրված և  թե՛ Միկոյանի  անհետացած արձանները բրոնզաձույլ են, երկուսն էլ կրում են խորհրդային քարոզչական քանդակագործության խստադեմ շունչը:

 



Միկոյան 

 

 

Նժդեհ