«Հրապարակ» օրաթերթը կը գրէ. «Բերձորի, Աղաւնոյի, Սուսի յանձնումով «յանձնելու» գործընթացը չի աւարտուելու։ Յաջորդը զիջելու ենք Հայաստանի բուն տարածքից մասնաւորապէս՝ Տաւուշի մարզի Նոյեմբերեանի հատուածից։
Իշխանական աղբիւրի փոխանցմամբ՝ դա տեղի կ'ունենայ սահմանագծման սահմանազատման աշխատանքների արդիւնքում առանց ուժի կիրառման։ Ատրպէյճանը վճռական է տրամադրուած հայկական տնօրինութեան տակ գտնուող Այգեպարի, Բաղանիսի եւ միւս գիւղերի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը խորհրդային տարիներին իրեն է պատկանել եւ զիգզագի կամ սեպի տեսք ունեցող հատուածում պէտք է սահմանազատում արուի ու այդ սեպը վերանայ։
Մեր աղբիւրին հարցրինք՝ իսկ կա՞յ հատուած, որ սահմանազատման արդիւնքում Ատրպէյճանից անցնելու է Հայաստանին։ Ասաց․ «Կա՝յ Սեւ լճի այն հատուածը, որը պատերազմից յետոյ վերցրել են իրենց վերահսկողութեան տակ նաեւ՝ Սոթքի մասում առաջ եկած հատուածներից ատրպէյճանական զինուժը դուրս կը գայ»:
Նա նաեւ վստահեցրեց, որ անկլաւների՝ Տիգրանաշէնի կամ Արծուաշէնի հարցը չի քննարկւում»։