Հայկական երկու պետությունների վարչապետները եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին, տեղեկացնում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանը: