image
Հրատապ լուրեր:

ԹՄՄ-ի նախաձեռնութեամբ. Պիտի ներկայացուի փրոֆ. Սերգո Երիցեանի «Վլատիմիր Պոզնէր. սիրտս հայկական կողմում է» հատորը

ԹՄՄ-ի նախաձեռնութեամբ. Պիտի ներկայացուի փրոֆ. Սերգո Երիցեանի «Վլատիմիր Պոզնէր. սիրտս հայկական կողմում է» հատորը

Հայաստանի «Թէքէեան Մշակութային Միութեան» Հայաստանի մարմնի նախաձեռնութեամբ յառաջիկայ 19 ապրիլին պիտի ներկայացուի փրոֆ. Սերգո Երիցեանի «Վլատիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է» հատորը։

Այս մասին վերահասու կը դառնանք «Արեւելք»ին յղուած հաղորդագրութենէն, ուր մասնաւորապէս գրուած է ՝

Հայաստանի Թէքէեան մշակութային միութիւնը հրաւիրում է Ձեզ մասնակցելու ՀԹՄՄ անդամ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր Սերգո Երիցեանի՝ «Վլատիմիր Պոզներ․ սիրտս հայկական կողմում է» գրքի շնորհանդէսին, որը տեղի կ՚ունենայ ապրիլի 19-ին՝ ժամը 18։30-ին, «Թէքէեան» կեդրոնի դահլիճում (հասցէն՝ Երեւան, Խանջեան 50)։