image

Տարածաշրջանի առաջին գերհամակարգիչը կոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Տարածաշրջանի առաջին գերհամակարգիչը կոչվել է Շառլ Ազնավուրի անունով

Երեւանում բացվել է Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը, որտեղ տեղադրված է տարածաշրջանում առաջին՝ «Ազնավուր» գերհամակարգիչը, որը կոչվել է աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրի անունով:

Կենտրոնը գտնվում է Ինժեներական քաղաքում եւ նպատակ ունի խթանել հետազոտությունները արդյունաբերության, կրթության եւ գիտության ոլորտներում։

Կենտրոնի բացման արարողության ժամանակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգչի որդի Նիկոլա Ազնավուրն իր խոսքում ընդգծել է. «Հայրս, երաժշտական կարիերային համընթաց, անչափ հետաքրքրված էր նաեւ այն ամենով, ինչն առնչվում էր տեխնոլոգիաներին ու նորարարությանը։ Նա միշտ տեխնոլոգիաները դիտարկում էր որպես գործիք՝ նոր գաղափարներ գեներացնելու համար, եւ սկսել էր կիրառել դրանք 1980-ականներից՝ երաժշտություն գրելու եւ ձայնագրելու համար։

Հայրս պատիվ կհամարեր եւ անչափ կոգեշնչվեր Հայաստանի առաջին գերհամակարգիչն իր անունով անվանակոչելու որոշումից։ Հուսով եմ, որ այս գերհամակարգիչը հնարավորություն կընձեռի ուսանողներին եւ հետազոտողներին հասնել նշանակալի առաջընթացի գիտության ոլորտում ճիշտ այնպես, ինչպես Շառլ Ազնավուրն իր բացառիկ ներդրումն ունեցավ արվեստի եւ հումանիտար ոլորտներում»: