Սովորում ենք պարել «Մըշո խըռ» պարը. Տեսանյութ

Սովորում ենք պարել «Մըշո խըռ» պարը. Տեսանյութ

«Մըշու խըռ»-ը կամ «Մշո խըռ»-ը հայկական պարատեսակ է։ Այս պարաձեւի երաժշտությունները նման են «Քոչարի»-ի մեղեդիներին։ Պարի շարժումների թիվը, ինչպես եւ «Քոչարի» պարինը նույնպես ութն է։ Այս պարի կառուցվածքը կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն «Քոչարի» պարատեսակի, «Մըշու խըռ»-ն ունի իր կառուցվածքային ուրույն հիմքը, որը պահպանվում է նաեւ նրա արագ մասի ժամանակ եւ հիմնված է այլ տեսակի թռիչքների վրա։

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ «խըռ» նշանակում է «կարմիր նշաններով մոխրագույն ձի», այսինքն՝ պարն այլ կերպ կարող է կոչվել «Մշո (Մուշ քաղաքի) ձի»։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «խըռ» նշանակում է վեճ, պայքար, նաեւ՝

բաց, ազատ տարածություն, դաշտ, հարթավայր։

Մեկ այլ մեկնաբանությամբ «խըռ» բառն ունի երկակի նշանակություն.

սմբակների դոփյուն, թռչկոտում։

Երբեմն մեկնաբանվում է նաեւ ուղղակի Մշո թռիչքներ։

«Քոչարի» եւ «Մըշու խըռ» պարատեսակի ընդհանրությունը նաեւ նրանց բովանդակության մեջ է. երկու պարատեսակներն էլ պատկերում են կենդանիների։ Ենթադրվում է, որ «Քոչարին» այծերի եւ խոյերի, իսկ «Մըշու խըռը»՝ ձիերի թռիչքների պատկերումն է։ Այս պարատեսակում ըստ երեւույթին ներկայացնում է ձիու վարքը, եւ ապա պարը արագանալուց ցույց է տալիս նրա արշավումը։ «Մըշու խըռ»-ի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքեւ պարզած եւ ներքեւում խաչված եւ մատները միահյուսված:

Սովորեք պարեք հայկական ավանդական այս պարը՝ «Մասունք» անսամբլի հետ: