image

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքները չեղյալ չեն հայտարարվել

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքները չեղյալ չեն հայտարարվել

Երեկ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված ահաբեկչությունը չի անդրադարձել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ օդանավային թռիչքների վրա: Այդ մասին «Արևելքին» հայտնեցին դեպի Ստամբուլ Երևանից և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնող «Բագրատ Տուր» տուրիստական գործակալությունից: «Բագրատ տուրից» հայտնեցին նաև, որ Աթաթուրքի անվան օդանավակայանը փակ է եղել մինչև առավոտվա ժամը 5-ը, որից հետո այն իրականացրել է թռիչքներ և ընդունել օդանավային վայրէջքներ: