image
Հրատապ լուրեր:

Սիւնիք եւ Գեղարքունիք անվտանգութեան խաթարում կայ. Թաթոյեան քարտէզներ հրապարակած է

Սիւնիք եւ Գեղարքունիք  անվտանգութեան խաթարում կայ. Թաթոյեան  քարտէզներ հրապարակած է

 

 

Սիւնիքի եւ Գեղարքունիքի մէջ ատրպէյճանական անօրինական զինուած տեղակայումները պատկերացնելու համար կը յիշեցնեմ, թէ ուր են անոնք`GOOGLE EARTH-ի փոխգործօն քարտէզին վրայ: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Նրանց այս ներկայութիւնն արդէն իսկ մարդկանց կեանքի իրաւունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինութեան են վերածել մարդկանց բնականոն կեանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգութիւնը:

Այս քարտէզը 1 տարուայ անդադար փաստահաւաք աշխատանքների արդիւնք է. ատրպէյճանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրուած են պայմանական դեղին վրաններով:

Քարտէզի նշանների տակ կան նաեւ իրական լուսանկար-ապացոյցներ:

Կա նաեւ Կապանի Ներքին Հանտի ներխուժումը:

Առարկայական պատճառներով բացակայում են, այսպէս կոչուած, այլընտրանքային ճանապարհներին ատրպէյճանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նոյնպէս կը լինեն:

Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. Նոյեմբերի սկզբի դրութեամբ են:

Հեռախօսով քարտէզից հնարաւոր է օգտուել առանձին GOOGLE EARTH յաւելուածով:

Քարտէզը կցուած է իմ արտահերթ յատուկ զեկոյցին, որ վերաբերում է ատրպէյճանական զինուորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգութեան ապառազմականացուած գօտու հրատապ անհրաժեշտութեանը՝ հիմնաւորուած կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան համար:

Քարտէզը կցուած է զեկոյցին (132 էջ)», գրած է Թաթոյեանը: