Վարդան Ոսկանյանը գրում է.
Սիրիահայ արհեստավորները փրկություն են: Մեքենայի վրայի բավական աշխատատար գործը, որը մեր տեղացիներն անում են մի քանի օրում՝ լավագույն դեպքում մի օր քանդելով, մի օր հավաքելով, մի օր սարքելով, արեցին ընդամենը մի օրում մինչև աշխատանքային ժամի ավարտը, նորմալ գնով ու բարձր որակով:
Մեկ էլ հաճելիորեն զարմացնող էր, որ նույնիսկ չէին ալարել աշխատանքի ընթացքում բնականաբար խախտվող մեքենայի ժամն ու ամիս-ամսաթիվն էլ ուղղել և սրահը փոշեկուլով մաքրել:
Մի խոսքով՝ լրիվ նոր ու հիանալի մշակույթ է, որը մտավ Հայաստան:
Հ. Գ. Հեռախոսահամարը՝ 094966731 Հարութ՝ էլեկտրիկ, ռադիատոր, շարժիչ: