image

Սերժ Սրապիոնյան. Շարժումն իրեն արդարացրել է

Սերժ Սրապիոնյան. Շարժումն իրեն արդարացրել է

Սփյուռքի նախարարության նախաձեռնած և Հայաստանում ու Սփյուռքում տարածված «Դու ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» շարժումն իրեն արդարացրել է: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Ըստ նրա, շարժման նպատակը յուրաքանչյուր հայի մոտ Ղարաբաղի հանդեպ պարտավորություն առաջացնելն էր: Այդ նպատակով այս՝ 2017 թվականը նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարի:

«Շարժման նպատակներից է, որ Ղարաբաղի իրավիճակի մասին իրական տեղեկատվությունը հասանելի լինի ոչ միայն բոլոր հայերին, այլեւ ամբողջ մարդկությանը եւ այն կառույցներին, որոնք զբաղվում են ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Նկատի ունենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ տարբեր երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներին»,- ընդգծելէ փոխնախարարը: