ԱՄՆ- Աշխարհահռչակ հայ աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել տատի, մոր եւ դստեր հետ` մակագրելով «Չորս սերունդ»: Չնայած լուսանկարները թարմ են, բայց Քիմն այն տեղադրել է սև-սպիտակ տարբերակով, ինչը հավանաբար անցյալի եւ արմատների հետ կրկին կապ հաստատելու միտում ունի. վերջերս, թե՛ իր հայաստանյան այցով թե' այլ քայլերով Քիմը կոտրում է պոռնոաստղի իր իմիջը եւ վերադառնում է ավանդականությանը: Լուսանկարներում Քիմ Քարդաշյանի ժպտացող տատն ու մայրն են` Քիմի ու Նորթի հետ: Նրանք բոլորը սեւահեր են: Քիմը նշել է, որ ամեն անգամ երջանկանում է տատին տեսնելուց: Քիմ Քարդաշյանն այս լուսանկարները հրապարակել է իր Ֆեյսբուքյան էջում, որն ունի 25 միլիոն հավանում: