Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը գրում է, որ քիչ առաջ տեղեկություն է ստացվել H1N1 վարակով մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում: Անահիտ Հայթայանը նաև նշում է, որ ժամանակին հիվանդանոց դիմած հիվանդների մոտ սովորաբար բարդացումներ չեն լինում:
Հայաստանում H1N1 վարակից առաջացած բարդություններից մահացածների թիվն այսօր հասել է 14-ի: