image

Կարմրուկով վարակվածների թիվը հասել է 43-ի

Կարմրուկով վարակվածների թիվը հասել է 43-ի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 9-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի։ Նրանցից 17-ը հոսպիտալացված է, 15-ը չի հոսպիտալացվել, 11-ը՝ դուրս է գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ը՝ ծանր:

43 վարակվածներից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար: 

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստել երեխաներին: 

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: