Տեղի ունեցած է Քաղաքացիական պայմանագիրի (ՔՊ) Նախաձեռնող խումբի նիստ։
Յայտնած են կուսակցութեան մամուլի ծառայութենէն։
«Յունուարի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչութեան նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
Քննարկուել են գաղափարական բնոյթի հարցեր։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանը եւ պատգամաւոր Սոնա Ղազարեանը հանդէս են եկել զեկոյցներով եւ պատասխանել կուսակցականների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդէս է եկել ելոյթով»,- ըսուած է յայտարարութեան մէջ։