Արդէն 2 օր է հսկիչները ստուգում կ՚իրականացնեն հանրային փոխադրամիջոցներուն մէջ։ Այս մասին ասուլիսին յայտարարած է փոխքաղաքապետ Սուրէն Գրիգորեանը։
«Հսկիչները շրջում են եւ համապատասխան սարքաւորումների միջոցով ստուգում են, թէ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրել է, թէ ոչ։ Այն քաղաքացիները, որոնք անպատասխանատու վարքագիծ էին դրսեւորում, այսուհետ ստիպուած են լինելու պատասխանատու վարքագիծ դրսեւորել»,- ըսած է փոխքաղաքապետը։
«Այստեղ մենք գումարի հաւաքագրման խնդիր չենք ուզում լուծել։ Ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսուած ուղեվարձը»,- նշած է ան: