image
Հրատապ լուրեր:

Նորավանքի մէջ վառուած է Համահայկական ձմեռային խաղերու կրակը

Նորավանքի մէջ վառուած է  Համահայկական ձմեռային խաղերու կրակը

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը դիմատետրի իր էջին տեղեկացուցած է, որ Նորավանքի մէջ վառուած է Համահայկական ձմեռային խաղերու կրակը:

«Քիչ առաջ Նորավանքում վառուեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կը հասցնեն Ջերմուկ:

Բացումը` փետրուարի 1-ին՝ ժամը 18:30-ին, Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովուած է:

Տաք կը հագնուէք: Կը հանդիպենք»,- գրած է Յարութիւնեանը: