Վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով ժամանած է Գերմանիա:
Դեկտեմբեր 9-ին վարչապետը հանդիպումներ պիտի ունենայ Գերմանիոյ նախագահ Ֆրանք-Վալթեր Շթայնմայերի եւ Գերմանիոյ դաշնային վարչապետ Ֆրիտրիխ Մերցի հետ։
Դեկտեմբեր 10-ին Նիկոլ Փաշինեանը պիտի մեկնի Համպուրկ, ուր նախատեսուած է հանդիպում քաղաքի քաղաքապետ Փեթեր Չենչերի հետ։ Համպուրկի առեւտուրի պալատին մէջ վարչապետը պիտի հանդիպի տեղի գործարարներու հետ։