image
Հրատապ լուրեր:

Նիկոլ Փաշինեան մեկնած է Մոսկուա

Նիկոլ Փաշինեան մեկնած է Մոսկուա

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն աշխատանքային այցով մեկնած է Ռուսիոյ Դաշնութիւն: Այս մասին յայտնած է վարչապետի մամուլի խօսնակ Նազելի Բաղդասարեանը:

Սեպտեմբեր 25-ին վարչապետը Մոսկուայի մէջ պիտի մասնակցի «Համաշխարհային աթոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Օգոստոսին Փաշինեանը յայտնած էր, որ սեպետեմբերի վերջը Ռուսիա պիտի մեկնի:

«Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարաւորութեանը»,-ըսած էր ան: