image

Նիդերլանդների արքայադուստր, նախկին թագուհի Բեատրիսը նշում է 85-ամյակը

Նիդերլանդների արքայադուստր, նախկին թագուհի Բեատրիսը նշում է 85-ամյակը

Նիդերլանդներում նշում են արքայադուստր Բիատրիսի ծննդյան 85-ամյակը: Բիատրիսը Նիդերլանդների թագուհի էր 1980 թվականի ապրիլի 30-ից, իր մոր` թագուհի Յուլիանայի հեռացումից հետո, մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ը, երբ ինքը հեռացավ գահից, այն զիջելով իր որդուն` արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, Օրանյան դինաստիայից։

 

Գահից հեռանալուց հետո նա կրում է Նիդերլանդների արքայադստեր տիտղոսը։ Բեատրիսի կառավարումը կանանց երրորդ անընդմեջ կառավարումն էր Նիդերլանդների թագավորության մեջ,1890 թվականից ի վեր: Այսպիսով, ամբողջ 20-րդ դարում Նիդերլանդներում թագավորել են միայն կանայք։

Նշվում է, որ 33 տարի իր հայրենիքում թագուհի եղած Բեատրիսը իրավագիտության դոկտոր է: 1961 թվականին Բեատրիսն ավարտել է Լեյդենի համալսարանը, ուր սովորել է սոցիոլոգիա, տնտեսագիտություն եւ պետական իրավունք։ 

1965 թվականի հունիսի 28-ին պաշտոնապես հայտարարվել է Նիդերլանդների գահի ժառանգորդ Բեատրիսի եւ գերմանացի դիվանագետ Կլաուս ֆոն Ամսբերգի նշանադրության մասին։ Նշանադրությունից հետո Կլաուս ֆոն Ամսբերգը դարձել է Նիդերլանդների հպատակ։ Ամուսնությունն ընդունվել է Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների կողմից, եւ գահի ժառանգորդ արքայադուստր Բեատրիսի եւ Կլաուս ֆոն Ամսբերգի հարսանիքը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 10-ին։ Հարսանիքի օրը Կլաուսն ստացել է Նիդերլանդների արքայազնի տիտղոսը։ Բեատրիս թագուհին եւ արքայազն Կլաուսն ունեցել են երեք երեխա:

Թագավորական կյանքից եւ բարձրախավ հանդիպումներից բացի թագավորական ընտանիքում եղել են նաեւ ծանր օրեր: 

2009 թվականի ապրիլի 30-ին Ապելդորն քաղաքում ծիսակատարության ժամանակ 38-ամյա Կարստ Տատեսը փորձել է իր մեքենայով մխրճվել այն ավտոբուսի մեջ, որով այդ պահին երթեւեկում էին թագուհի Բեատրիսը, նրա որդի Վիլեմ Ալեքսանդրը կնոջ՝ Մաքսիմայի հետ եւ արքայական ընտանիքի այլ անդամներ։ Մեքենան անցել է ավտոբուսի կողքով եւ անցնելով հանդիսատես ամբոխի միջով` բախվել  հուշարձանին։

Այս դեպքի հետեւանքով զոհվել է 7 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել (մեկ մարդ մահացել է դեպքի հաջորդ օրը):

Գահից հեռանալուց հետո արքայադուստր Բեատրիսն ապրում է Դրակենստեյն ամրոցում, որ նա ձեռք է բելեր 1959 թվականին։