«Նախքան Հայաստան գալը, Մոնթեն իբրեւ Հայ հասել էր ազգային լիաբավ ինքնագիտակցության եւ իբրեւ Մարդ՝ բարոյական կատարյալ մարքության: Նա ձեռք էր բերել պայքարի մեծ փորձ, անցել կրակների միջով եւ մահվան հետ խոսել «դու»-ով: Մոնթեի անհատականությունն այնքան նշանավոր եւ զարմանալի է, այնքան խորհրդավոր, որ թվում է իսկապես երկնքից է իջել: Նրա հոգեբանությունն հարուստ եւ բարձր է ամերիկացու հոգեբանությունից եւ միաժամանակ շատ ինքնատիպ՝ իբրեւ հայի հոգեբանություն: Մոնթեն հայոց հսկա պատմության մեջ մի անզուգական դեմք է, միանգամայն յուրահատուկ երեւույթ, թեկուզ եւ այն առումով, որ երրորդ սերունդը լինելով Ամերիկայում՝ անակնկալ կերպով վերադառնում է իր ինքնությանը իբրեւ Հայ, իր կյանքի իմաստը գտնում Հայության եւ Հայաստանի վերազորացման մեջ»:
Հատված Աշոտ Պետրոսյանի «Մոնթե Մելքոնյան. Զորավարն ու իմաստունը» հոդվածից